Ռոնալդինիոն և Խուան Ռոման Ռիկելմեն պատրաստ են վերսկսել կարիերան և խաղալ «Շապեկոենսեի» կազմում
Եթե անհրաժեշտ լինի, ապա աշխարհի չեմպիոնը և Օլիմպիական չեմպիոնն անվճար դուրս կգան դաշտ:
Բրազիլական թիմն ավիաաղետում կորցրել է 19 ֆուտբոլիստի և մի շարք աշխատակիցների: Դրա հետ մեկտեղ՝ կա հավանականություն, որ մոտակա շաբաթներին ակումբը կխաղա մի քանի պաշտոնական խաղեր: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, այդ դեպքում 36-ամյա Ռոնալդինիոն և 38-ամյա Ռիկելմեն պատրաստ են անվճար դաշտ դուրս գալ:
«Հիմա շատ դժվար ժամանակ է: Հետագայում, եթե ինչ-որ մեկը մեզ հետ կոնտակտի դուրս գա, մենք պատրաստ ենք բանակցությունների: Կարող եմ միայն ասել, որ մենք այստեղ ենք և ուզում ենք օգնել: Նա (Ռոնալդինիոն) հարմար է դրա համար:
Բայց հիմա շատ ավելի կարևոր է օգնել ընտանիքներին, և սխալ կլինի տվյալ պահին պլաններ կառուցել»,- հաղորդել է Ռոնալդինիոյի եղբայրը և գործակալը՝ Ռոբերտո Ասիսը:
Ինքնաթիռը «Շապեկոենսեին» հասցնում էր Հարավամերիկյան Գավաթի եզրափակիչ խաղին: Ողբերգական պատահարի արդյունքում կենդանի է մնացել 6 մարդ: Զոհվել են 71 հոգի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը