Բաժիններ՝

Բազուկի թաքնված օգտակար հատկանիշները

Բազուկն ամենագնահատված բանջարեղենն է, որը ոչ միայն գունեղ է և համեղ, այլև՝ հարուստ է սննդարար տարրերով և վիտամիններով: Անկախ նրանից, թե ինչ վիճակում եք ուտում բազուկը, այն վիտամիններով է սնուցում օրգանիզմն ու կանխարգելում է մի շարք առողջական խնդիրների առաջացումը:  Բազուկը հարուստ է երկաթով և յոդով, այն կարող է բուժել սակավարյունությունը և վահանագեղձի խնդիրները: Այն հարուստ է վիտամին C-ով, ֆոլատով և կալիումով:

Բազուկի օգտակար հատկանիշները

1. Բազուկը պարունակում է պոլիֆենոլ և բետալին, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների վնասները: Պոլիֆենոլը նաև կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները:

2. Բազուկը պարունակում է մի շարք վիտամիններ՝ ներառյալ վիտամին B, որն ամրացնում է մազանոթների պատերը և կանխարգելում է ճանաչողական խնդիրները:

3. Պարունակում է մի շարք հանքանյութեր, ներառյալ՝ կալիում և ֆոլատ, որոնք լավացնում են սրտի աշխատանքը: Բազուկի բաղադրության մեջ մտնող յոդը չափազանց կարևոր է վահանագեղձի հորմոնների արտազատման համար:

4. Պարունակում է ֆոլաթթու, որը թարմացնում է օրգանիզմը՝ նոր բջիջներ ստեղծելով:

5. Բետալինն ու այլ բաղադրիչներն օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները:

6. Բազուկը պարունակում է բետացիանին և այլ հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների աճը:

7. Բազուկի բաղադրության մեջ մտնող մանրաթելերը լավացնում են մարսողությունն ու աղիքային միկրոֆլորան: Օգնում է կանխարգելել դեմենտիան, քանի որ պարունակում է նիտրատներ, որոնք օրգանիզմի կողմից վերածվում են նիտրիտների: Նիտրիտները լավացնում են արյան շրջանառությունը:

8. Բազուկն ավելի շատ պեկտին է պարունակում, քան գազարն ու խնձորը: Պեկտինն օրգանիզմից հանում է ծանր մետաղներն ու վնասատու բակտերիաները:
Բացի այս ամենից, բազուկն իջեցնում է խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը, լավացնում է լյարդի ֆունկցիան և խթանում է նյութափոխանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս