Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 39 մլն դրամ։ Այս տարի բյուջեն կրճատվել է մոտավորապես 20 մլն դրամով։
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։
Իսպանական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը համագործակցության երկարաձգման վերաբերյալ պայմանավորվել է ակումբի հետ:
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։
Համացանցում հրապարակել են պանորամային տեսանյութ, որը նկարահանվել է Քրիստոսի ծննդյան բազիլիկայում՝ Բեթղեհեմի եկեղեցում, որը, ըստ լեգենդի, կառուցվել է Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրում: Հոլովակը զետեղված է YouTube-ի Caters Clips ալիքում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնստի աշխատանքը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:
Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Բյուրեղիկ Ս.-ն, 1987 թ. ծնված Զարինե Ղ.-ն, 2009 թ. ծնված Ալեն Ղ.-ն և 1995 թ. ծնված Արմինե Ղ.-ն:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է 2017թ. պետբյուջեի նախագիծը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Բրյուսելի ԵՄ գագաթաժողովում Իտալիան արգելափակել է ՌԴ-ի նկատմամբ 1 տարով պատժամիջոցների երկարաձգումը։ Հռոմը դեմ է եղել նաև Սիրիայում Ռուսաստանի կողմից հնարավոր հանցագործությունների համար պատժամիջոցների ընդլայնմանը։
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում կորցրել էր կառավարումը և բախվել ծառի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը: Ուժեղ քամու պատճառով այն դեռևս դժվարանցանելի է Մարտունու կողմից:
Հալեպում շարունակվում է ապստամբների և խաղաղ բնակիչների տարհանումը քաղաքի արևելյան շրջաններից։ Անցած գիշեր հրադադարի ռեժիմը չի խախտվել, հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների ու ընդդիմության զինյալների տարհանման հարցը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք է դրել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գույքի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։
ԵՄ գագաթաժողովի մասնակիցները դատապարտել են Ռուսաստանի և Իրանի նպատակաուղղված հարվածները՝ մատնանշելով քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասները, հայտնում է DW-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դեկտեմբերի 15-ին Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ:
Հարձակվողները փորձել են այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը: Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:
Բժիշկները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսի դեմքից ոչ մեծ չարորակ ուռուցք են հեռացրել, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Այսօր գիշերը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ:
Պետական որոշ գերատեսչություններում խուլ դժգոհություն է հասունանում։ Աշխատակիցներին նրբորեն հասկացրել են, որ կարող են զրկվել 13-րդ աշխատավարձերից, որն ավանդաբար տրվել է տարեվերջին։
Հալեպից զինյալներին տեղափոխող ավտոշարասյունը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջաններ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։