«Եթե մենք Մեսսիի հետ խաղայինք նույն թիմում, ես «Ոսկե գնդակ» ավելի շատ կունենայի». Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալացուն հետաքրքիր կլիներ խաղալ գլխավոր մրցակցի հետ:
«Ո՞վ ավելի շատ «Ոսկե գնդակ» կունենար, եթե մենք Մեսսիի հետ խաղայինք նույն թիմում: Չգիտեմ: Դա բարդ հարց է: Հետաքրքիր կլիներ մեզ երկուսիս տեսնել նույն թիմում: Կարծում եմ՝ գերազանց ֆուտբոլիստները պետք է իրար հետ խաղան:
Եթե մենք խաղայինք նույն թիմում, կարծում եմ, ես ավելի շատ «Ոսկե գնդակ» կունենայի, բայց նա հեռու չէր լինի: Բոլորը գիտեն, որ Մեսսին հոյակապ ֆուտբոլիստ է, նա 5 «Ոսկե գնդակ» ունի: Կփորձեմ հասնել նրան հաջորդ տարի: Պետք է պայքարեմ, ինչպես և միշտ: Բայց հիմա իմ նպատակն աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելն է: Դա կարևոր տիտղոս է»,- Ռոնալդուին է մեջբերում ESPN-ը:
Ռոնալդուն երկուշաբթի նվաճեց կարիերայի 4-րդ «Ոսկե գնդակը»: 2016-17թթ. մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը