
ՊԵԿ-ն ու Սամվել Ալեքսանյանը հերքում են, որ բանանի երկրորդ ներկրողը պատգամավորի ընկերությունն է

Մամուլում այսօր տեղեկատվություն էր հայտնվել, ըստ որի՝ հանրապետություն բանանի երկրորդ ներկրողը, որի անունը համառորեն չհրապարակեց ՊԵԿ-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանն է: Ըստ հրապարակման՝ վերջինս իրեն պատկանող առևտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը, թեպետ կան արդեն նաև երկրորդ և երրորդ ներկրողները
Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով մենք դիմեցինք ՊԵԿ, որտեղից կտրականապես հերքեցին տեղեկատվությունը:
Փորձեցինք նաև Սամվել Ալեքսանյանից ճշտել` սկսել է արդյոք գործունեություն նաև բանանի ներկրման ոլորտում, թե ոչ: Վերջինիս գրասենյակից ևս հերքեցին այս տեղեկությունը։ Միաժամանակ հայտնեցին, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի համար բանան են վերցնում ինչպես հայտնի ներկրողից, այնպես էլ դաշտում նոր հայտնված այլ ներկրողներից: