Բաժիններ՝

ՌԴ-ում գործ է հարուցվել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում 470 մլն ռուբլու պարենային չարաշահումների առնչությամբ. «Կոմերսանտ»

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը:

Վերջինս մեղադրվում է իր ծառայողական պարտականությունների չարաշահման ու խարդախություններ կատարելու մեջ։

Հետաքննության վարկածով՝ գնդապետն առնչություն ունի Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համար նախատեսված պարենային գնումների հետ կապված խարդախություններին։

Վնասը, ըստ պարբերականի, կազմում է մոտավորապես 470 մլն ռուբլի։
2016թ. հունիսին 7 տարով ազատազրկվել էր Զորինի ենթադրյալ համախոհ, 102-րդ ռազմաբազայի պարենի մատակարարման ծառայության պետ Վլադիմիր Ֆիրսովը։

«Կոմերսանտի» աղբյուրներով՝ գնդապետ Զորինը, որը անցած տարվա ամառվանից պահվում է Դոնի Ռոստովի բանտում, ներկայումս ծանոթացնում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին։ Նրա պաշտպանությունը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն Զորինը նախկինի պես կալանավորված է։

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների պարենի չարաշահումների գործի հետաքննությունը սկսվել էր 2014թ. ամռանը։

Վլադիմիր Ֆիրսովն այս տարվա հունիսի 8-ին Ռոստովի կայազորային զինվորական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Նա ընդունել էր իր մեղքը։

Ֆիրսովն իր ցուցմունքներում նշել էր, որ յուրացման սխեմայում ներգրավված են եղել նաև Հայաստանի քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031