Բաժիններ՝

Ադրբեջանի զինված ուժերում եռօրյա հավաք է անցկացվում

razm.info. Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ Եռօրյա հավաք է անցկացվում: Հավքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումներին մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈւ բոլոր զորքերի և զորատեսակների հրամանատարները, ՊՆ գլխավոր վարչությունը, շտաբերի պետերը, ԶՈւ բոլոր ստորաբաժանումների և միավորումների հրմանատարները, շտաբերի պետերը և սպայական կազմից այլ ներկայացուցիչներ:

Զաքիր Հասանովն առանձին ելույթ է ունեցել: Հանդիպումների ներկա գտնվողները մասնակցել են նաև ուսումնավարժական կենտրոնում և դաշտային-հարթավայրային պայմաններում իրականացվող վարժանքներին:

Վարժանքների ընթացքում ստուգվել է նաև ԶՈւ անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը, հմտություններն ու կարողությունները ԶՈւ: Այս նպատակով ԶՈւ ներկայացուցիչները կրակային վարժանքներ են անցկացրել սպառազինությունում առկա զինատեսակների կիրառմամբ: Բացի այդ Ադրբեջանի ԶՈւ գերենալներն ու սպաները իրականացրել են թրթուրավոր և անական տեխնիկայի ստուգման հանձնարարականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս