
Ապահովվել է վերահսկողությունը Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Սիրիայի ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ լիակատար վերահսկողություն են սահմանել Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 48 օբյեկտ։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ԶՈՒ տրանսպորտային միջոցի ճանապարհին ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 թուրք զինծառայող։
Էլ-Բաբ քաղաքում վնասազերծվել է նաև ԴԱԻՇ-ի 53 պայթուցիկ սարք։