«Ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք». Կարեն Կարապետյանը՝ բիզնեսի ներկայացուցիչներին

«Ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք». Կարեն Կարապետյանը՝ բիզնեսի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը և այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են այդ խնդիրների լուծման տարբերակները, արծարծվել են նաև օտարերկրյա ներդրումային ձեռնարկությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

artaqin-nerdrokhner8

artaqin-nerdrokhner9

artaqin-nerdrokhner10

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել և հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում:

karen-karapetyan-2

«Եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի այն ամենի շուրջ, ինչ որ խոսում ենք, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Բայց դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկին»,- եզրափակել է վարչապետը:

ԱԺ ամենահարուստ պատգամավորները
  • 1
    Գագիկ Ծառուկյան
    $134.2 միլիոն
  • 2
    Սամվել Ալեքսանյան
    $36.4 միլիոն
  • 3
    Հակոբ Գ. Հակոբյան
    $8.5 միլիոն
  • 4
    Գրիգոր Մարգարյան
    $6.1 միլիոն
  • 5
    Վահան Կարապետյան
    $5.0 միլիոն
  • 6
    Արայիկ Գրիգորյան
    $4.7 միլիոն
  • 7
    Գուրգեն Արսենյան
    $3.6 միլիոն
Տեսնել բոլորը