Վարդան Բիչախչյանը` Հայաստանի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականներում: