
Թյուրքական պետությունները պետք է ամրապնդեն իրենց համերաշխությունը. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան «Թյուրքական պետությունների կազմակերպության» համագործակցության օրվա առթիվ և Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման Նախիջևանի համաձայնագրի ստորագրման 15-րդ-տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Ժամանակը ապացուցել է, որ Նախիջևանի համաձայնագիրը միայն Թուրքիայի ամբողջացման համար չէ հիմք ստեղծում, այլ հույսի շող է աշխարհագրության համար։ Համերաշխությունն ու համագործակցությունը գերակայելու են փորձություններին»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես նշել է նա։
Ըստ Յերլիքայայի՝ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը» հետագա տարիներին շարունակելու է խաղաղությունը, բարօրությունը ու կայունությունը տարածաշրջանում և դրանից դուրս։