Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Ըստ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ՝ աշխատանքում։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշ հարցեր՝ տարածաշրջանային օրակարգից

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031