Վերջին 8 ամսում Թուրքիայից Իրաք արտահանումները կազմել են 8.4 մլրդ դոլար
Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում է այն տեսակետը, որ Թուրքիայի և Իրաքի միջև քաղաքական և դիվանագիտական հարաբերություններում դրական զարգացումներ են տեղի ունենում, որն էլ իր նույնանման ազդեցությունն է ունենում երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն, 2024-ի 8 ամսվա ընթացքում Թուրքիայից Իրաք է արտահանվել 8.4 մլրդ դոլարի ապրանք:
Իրաքից Թուրքիա իրականացված ներկրումներն էլ կազմել են 1.1 մլրդ դոլար:
Նշվում է նաև, որ նախորդ տարում՝ 2023-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 14.3 մլրդ դոլար, որից միայն 12.8-ը եղել է արտահանումը:
Վերոնշյալ տվյալների համաձայն, Թուրքիան վերածվել է այն երկրներից մեկի, որոնց հետ Իրաքն ամենից շատն է առևտուր իրականացնում: