Թուրքիայից Ադրբեջան կաշվե իրերի արտահանման ծավալները նվազել են

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվար-սեպտեմբերին Թուրքիայի կաշվե իրերի արտահանման ծավալների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ այս տարի Թուրքիայի կաշվե իրերի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.3%-ով՝ հասնելով 1 մլրդ 167 մլն դոլարի։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան 2023-ի սեպտեմբերից մինչև 2024-ի սեպտեմբեր արտահանել է 1 մլրդ 541 մլն դոլարի կաշվե արտադրանք։

Մասնավորապես նշվում է, որ 2024-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17%-ով նվազել է Թուրքիայից Ադրբեջան կաշվե ապրանքների արտահանման ծավալները՝ կազմելով` 12.6 մլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031