Ինչու Հայկ Դեմոյանը չի ընդգրկվել ՀՀԿ ավագանու ցուցակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ՀՀԿ ավագանու խմբակցության որոշման դեմ հրապարակավ հանդես եկած Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հայկ Դեմոյանը չի առաջադրվել ավագանու ընտրություններում: «Փաստի» հարցին, թե հնարավո՞ր է՝ իշխանության հետ հակասություններն են պատճառը, որ չի մասնակցում ավագանու ընտրություններին, Հայկ Դեմոյանն ասաց. «Չէ, էդպիսի խնդիր բացարձակ չկա: Ուղղակի ես՝ որպես մասնագետ, որպես գիտական աշխատանքի մարդ, ունեմ իմ ծրագիրը, պատճառներից գլխավորը դա է: Մոտ մեկ տարի գիտահետազոտական աշխատանքի եմ մեկնելու: Այսինքն՝ իմաստ չէր լինի, որովհետև ես մեկ տարի բացակայելու էի»:

Հստակեցմանը՝ կարողանո՞ւմ էիք որպես ավագանու անդամ Ձեր առաջարկները ներկայացնել, անցկացնել և համաձա՞յն էիք ՀՀԿ ընդունած որոշումների հետ, Դեմոյանն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես անհատ մարդ եմ, կուսակցական չեմ և չեմ ենթարկվում որևէ կուսակցական դիսցիպլինայի կամ գաղափարախոսության: Ես անկախ մարդ եմ, մտավորական, որն ունի իր կարծիքը: Կարծեմ ապացույց բերել պետք չի, որ ես կարող եմ գնալ ընդհանուրի և մեծամասնության կարծիքի դեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս