
ՀՀԿ-ում ներկուսակցական «ռազբորկաներ» են սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ներկուսակցական հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով հետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը:
Ու հիմա այս գործընթացը գրեթե մասսայական բնույթ է կրում, մեծ իրարանցում է առաջացրել թաղային խուժանի մոտ, քանի որ հենց նրանք են եղել ընտրության պատասխանատուները, տասնապետերը:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ներկուսակցական սկանդալ է հասունանում մեկ այլ առումով. ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ական մի շարք թեկնածուների քվեաթերթիկներ դրվել են այդ տարածքում ՀՀԿ ուժեղ թեկնածուի անվան տակ: Ու քանի որ ընտրությունների արդյունքները բողոքարկողը եւ վերահաշվարկ պահանջողը կուսակցությունն է, ներքին որոշում է կայացվել` որեւէ դեպքում չգնալ այդ քայլին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: