Բաժիններ՝

«Ինձ համար «Չելսիի» հետ խաղը ոչնչով չի տարբերվում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Չելսիի» հետ կայանալիք խաղի սպասումներով:

«Դուք հարցնում եք էմոցիաների մասին: Ինձ համար դա սովորական խաղ է, ևս մեկ խաղ: Ինձ համար այն ոչնչով չի տարբերվում մյուս խաղերից:

«Չելսիի» ֆուտբոլիստները թարմ և հանգստացած կլինեն, իսկ մենք կլինենք հոգնած Եվրոպայի լիգայի խաղից հետո: Դա շատ կարևոր է ֆուտբոլում: Բայց որոշակի պատճառներով «Չելսին» առաջինն է աղյուսակում՝ ոչ միայն այն պատճառով, որ նրանք վերականգնվելու ժամանակ ունեն:

«Չելսիում» հավաքված են լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք ցուցադրում են նաև թիմային որակներ: Թիմը որոշակի ոճ ունի, նրանք հիմա շատ լավն են:
Բոլորը չէ, որ պաշտպանվում են 11 խաղերում, իսկ «Չելսին» պաշտպանվում է 11 ֆուտբոլիստներով: Բոլորին չէ, որ հաջողվում է այդքան լավ հակահարձակվել, բայց նրանք շատ ունեն անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր ընդունակ են որոշել խաղի ելքը»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս