Սերժ Սարգսյանը ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների պետական հանձնաժողով է ստեղծել

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930