«Այ թե խաղ էր». Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքը: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը:
«Այ թե խաղ էր: Մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Իսկ Մարկուս Ռաշֆորդի գոլն ուղղակի հիասքանչ էր»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում:
Հաղթանակը Եվրոպայի լիգայում նաև հնարավորություն կտա «կարմիր սատանաներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղաշրջանին, եթե թիմին չհաջողվի անհրաժեշտ որակավորումը ստանալ Անգլիայի առաջնության արդյունքներով: