Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն էս դահլիճում ինչպե՞ս է նստած. Խամոյանը՝ Փաշինյանին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ եթե կոռուպցիայի դեմ պայքար է գնում, ապա այսօր Հովիկ Աղազարյանն ԱԺ դահլիճում նստած պետք է չլիներ:
Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով. «Որ այդպես առաջնորդվեինք, ձեր խմբակցությունն ընդհանրապես այստեղ նստած չպետք է լիներ՝ ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ քրեական գործերով»։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին ու Քյարամյանի հետագա պաշտոնավրման հարցին, ապա Փաշինյանը նշեց, թե «բոլոր գործերով կան կարգապահական վարույթներ և դրանցով իրենք կկայացնեն որոշումներ»: