Բաժիններ՝

Սոմալիում 60-ից ավելի զինվորականներ են զոհվել ահաբեկիչների կողմից քաղաքի գրավման հետևանքով

Սոմալիի հյուսիս – արեւմուտքում ավելի քան 60 զինվորականներ են սպանվել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքի գրավման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ահաբեկիչները հայտարարել են, որ սպանել են 61 սոմալացի զինվորականների: Դրա հետ մեկտեղ երկրի իշխանությունները հարձակման զոհերի ստույգ թիվը չեն հայտնել:

«Այս առավոտյան «Աշ Շաբաբը» հարձակվել է Աֆ Ուրուր քաղաքի վրա: Այնտեղ քիչ զինվորականներ են եղել, ուստի ահաբեկիչները գրավել են քաղաքը: Դժվար է իմանալ զոհերի քանակը, որովհետեւ կապն ընդհատվել է»,- մեջբերում է գործակալությունը տարածաշրջանի նահանգապետ Բարի Յուսուֆ Մոհամեդի խոսքը:

Սոմալիում գործում է «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը, որը զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: ԱՄՆ-ը 2008 թվականին խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, երկրի տարածքում դրա դեմ գործում են պատժամիջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս