Հնդկաստանի և Չինաստանի զինվորականները միմյանց դեմ դիրքեր են գրավել Սիքքիմի շրջանում
Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանապահ ուժերը միմյանց դեմ դիրքեր են գրավել Հնդկաստանի Սիքքիմի նահանգի շրջանում, հնդիկ զինվորները մտադիր են կանխել ներթափանցումը սահմանակից կողմից:
Ինչպես հայտնել է Business Standard թերթը՝ վկայակոչելով անունները չհայտնած աղբյուրներ, լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ չինացի զինվորականները Հնդկաստանի տարածք են ներթափանցել Սիքքիմի, Բութանի եւ ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանագծում՝ Դոկա Լա լեռնանցքի տարածաշրջանում եւ քանդել հնդկական բանակի երկու բլինդաժներ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունն առայժմ չեն մեկնաբանում այս հաղորդագրությունները: Իր հերթին Պեկինը հնդիկ սահմանապահներին մեղադրել է, որ հնդիկ զինծառայողները Սիքքիմի շրջանում անօրինականորեն հատել են Չինաստանի սահմանը:
Ինչպես ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի՝ հունիսի լույս 27-ի գիշերը հրապարակված հայտարարության մեջ, չինական կողմը պահանջում է, որ Հնդկաստանն անհապաղ դուրս բերի զինծառայողներին երկրի տարածքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: