Բաժիններ՝

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29 000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք:

Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքայում նվազագույն աշխատավարձը: Այն Թուրքիայում կազմում է 1404 լիրա (մոտ 402 ԱՄՆ դոլար):

Համացանցում հայտնվել է քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա որպես պատվիրատու նշված է Թուրքիայի նախագահականը: Էրդողանի թիկնապահների մեկանգամյա պատվերի ամենաէժան շոկոլադի արժեքը 300 լիրա է եղել, իսկ պատվերի ընդհանուր գումարը 99692 լիրա 10 քուրուշ (մոտ 28520 ԱՄՆ դոլար):

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս