ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:
Չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին, երբ նախագահը վայր կդնի իր լիազորությունները և երկիրը կանցնի խորհրդարանական իշխանավարման։ Այս մասին գրում է arka.am–ը։
Նախորդ տարվա պետական բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին գործուղումների համար հատկացվել է 579 միլիոն դրամ, սակայն տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, ինչի արդյունքում գործողումներին հատկացված գումարը կազմել է 663 միլիոն դրամ:
Պահպանողականների դաշինքը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, Բունդեսթագի ընտրություններից առաջ շարունակում է մեծացնել իր առավելությունը հանգուցային ընդդիմախոսի՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ:
«Ես ուզում եմ զգուշացնել և կրկնել՝ շատ ջուր խմում է այն մարդը, որը շատ ջուր է կորցնում քրտինքի միջոցով։ Մարդիկ կան, որ շոգի ժամանակ քրտնում են, բավականին շատ կորցնում են, և, բնականաբար, նրանք պետք է ջուր խմեն, որ վերականգնեն այդ կորուստները…»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ:
ունիսի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա Երևան Մոլի դիմաց այրվում է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա:
Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Հունիսի 29-30-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
ՌԴ-ի կառուցողական դիրքորոշումը անհրաժեշտ է բազմաթիվ միջազգային հակամարտությունների կարգավորման համար:
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։
Ադրբեջանը զեկույցում դասվել է 2-րդ կատեգորիայի երկրների շարքը, որոնց օրենսդրությունը թրաֆիքինգի դեմ պայքարում չի համապատասխանում նվազագույն չափանիշներին, սակայն այդ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:
Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում է, որ գտել է այն վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը, որը մեկ օր առաջ ախտահարել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի խոշոր ընկերությունների համակարգերը:
«Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, եթե վտանգ չեն զգում։ Իսկ այն, որ նրանք հայտնվել են մեր բնակավայրերի մոտ, շատ հասկանալի է։ Նրանք բնական ընտրության ենթակա կենդանիներ են, ապրում են իրենց բնազդներով և ունեն նույն պահանջները՝ ինչպես մնացած կենդանի օրգանիզմները»,- նշեց տիկին Ադամյանը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում- բողոք է ներկայացրել առաքման ծառայություններ իրականացնող «menu.am» ապրանքային նշանի սեփականատեր «Ինտերնետ Փրոջեքթս» ընկերությունը՝ ընդդեմ «Կանդելլա» ՍՊԸ-ի: Բողոքի համաձայն, «Կանդելլա» ՍՊԸ-ին է պատկանում նույնանման ծառայություններ իրականացնող «buy.am» կայքը, սակայն, ընկերությունը գրանցել է նաև մեկ տառի տարբերությամբ՝ «menyu.am» դոմենը, որը ուղղորդում է դեպի «buy.am»: Այսինքն՝ սպառողը ինտերնետային էջում հավաքելով «menyu.am», մեխանիկորեն հայտնվում է «buy.am»-ում և պատվերներ է կատարում այդ կայքի միջոցով:
Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու, ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների: Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում և Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության:
ՆԱՏՕ-ի մասնագետներն Ուկրաինային կօգնեն պաշտպանվել վերջին կիբեռգրոհից:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 անդամի, ովքեր մահափորձ են ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզի դեմ:
«Այսինքն, մենք տեսանք, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում: Եվ ընթացան համապատասխան իրավական գործընթացներ: Գործն այս պահին գտնվում է դատարանում, իրականացվում է դռնբաց և հրապարակային դատավարություն: Հետազոտվելու են ապացույցները: Անկախ նրանից, թե դուք ՊՊԾ գնդի գրավման 15 օրերի ընթացքում ինչ եք տեսել՝ հիմա դատավարական ելքով դրանք տեսնելու եք համապատասխան դատավարական փաստաթղթերով»,- նշեց Դավթյանը:
93-ամյա երաժիշտը չի ցանկանում հրաժեշտ տալ բեմին. հայտնի է, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին նա պատրաստվում է համերգով հանդես գալ Փարիզի AccorHotels արենայում:
Հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից:
Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 13/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդի:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի մեջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։