Շվեյցարիան այն կարծիքին է, որ եկել է երկխոսության միջոցով Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծելու ժամանակը եւ պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փենյանի հետ բանակցություններում:
Գրոզնիում սեպտեմբերի 4-ին Մյանմայի «մուսուլմանների ցեղասպանության» դեմ անցկացված հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 1 մլն մարդ:
Եվրոպայի երկրներից մեկում մի քանի շաբաթ առաջ կալանք է դրվել ոսկու խոշոր խմբաքանակի վրա այն միջոցների թվից, որոնք դուրս էին տարվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի՝ այսպես կոչված «ընտանքի» կողմից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։
Ուրուգվայում ձերբակալվել է իտալական մաֆիայի ամենահետախուզվող պարագլուխներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն:
Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Տղամարդու մոր խոսքով՝ որդուն գտել է իր բնակարանում, իսկ ինքնասպան է եղել պարանոցին պլաստմասե ամրակներ կապելու միջոցով:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հանդես կգա ՌԴ-ի ղեկավարության քաղաքական ուղեգծի դեմ, եթե այն աջակցի Մյանմայի իշխանություններին, որոնք Ռաքհայնի նահանգում ճնշում են ռոհինջա մահմեդականներին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Բելառուսը պատրաստ է Վրաստանի հետ շարունակել բարեկամական հարաբերությունները:
ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:
«Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում լարվածությունը պահպանվում է: Սկզբնական շրջանում հրաձգության դեպքերի քանակը կտրուկ նվազել էր, սակայն հուլիսից սկսած նկատվել է հրաձգության դեպքերի աճ: Իսկ 2016-ի նոյեմբերից հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված»:
Ռուսաստանի Աստրախանի մարզում մեկնարկել են ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2017» համատեղ վարժանքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու ու աջակցելու մեջ:
BRICS-ի երկրների ղեկավարները միջազգային հանրակցությանը կոչ են արել ստեղծել լայն հակաահաբեկչական կոալիցիա, պաշտպանել են ՄԱԿ-ի համակարգող դերը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
Հաքերները գրոհել են ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցների շփման համար նախատեսված Verrit ինտերնետ-պորտալի վրա են այն բանից անմիջապես հետո, երբ քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում խորհուրդ է տվել օգտվել այդ կայքից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աննախադեպ շորթման դեպք է գրանցվել Երեւանում։ 38-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 33-ամյա տղամարդու հետ, գաղտնի տեսանկարահանել և այն չհրապարակելու համար զուգընկերոջից շորթմամբ պահանջել 3.500.000 դրամ:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը:
Չինաստանի իշխանությունները շուրջ 70 հազար մարդ են տարհանել «Մավար» հերթական արեւադարձային թայֆունի պատճառով, որը Գունադունի նահանգը պատուհասել է սեպտեմբերի 3-ի երեկոյան:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:
Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են մարել Կախեթի անտառազանգվածում ծագած հրդեհի օջախները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Շուրջ 1,3 հազար օտարերկրացիներ, որոնք կռվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմում, իրաքյան զորքերին են հանձնվել Թալ Աֆարի համար մղված ճակատամարտի ընթացքում, որն ավարտվել է ծայրահեղականների պարտությամբ:
«Փյունիկ» ֆուտոբլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի հետ։ Արթուր Միրանյանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյոր», Սկոպյեի «Վարդար» թիմերում։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճում գերազանցության է հասել սոցիալ-դեմոկրատներից իր ընդդիմախոս Մարտին Շուլցի նկատմամբ։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: