Սեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նոր ուսումնական տարվա առաջին օրը հետաքրքիր դեպք է գրանցվել Երեւանում՝ փախցրել են ԵՊՀ դասախոսին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին:
Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումն Ադրբեջանի ագրեսիան զսպելը և Արցախում բնակվողների համար անվտանգության երաշխիքներ ստեղծելն էր:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալման գործին, կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին՝ ամառանոցների մոտակայքում, «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Արցախի Հանրապետության անկախության 26-ամյակը համայն հայության աշխատանքի արդյունքն է:
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:
Տարեցտարի էլ ավելի է խորանում մեր սերը, հարգանքն ու պարտավորությունները մեր քաջ հայորդիների՝ հայրենիքի համար թափած արյան հանդեպ:
Արցախի անկախությունը յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքները, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:
Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից:
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցուցարարի անհետացումից հետո սկսված ցույցերի ժամանակ 17 մարդ տուժել է, ևս 23-ը՝ ձերբակալվել:
Հետախուզվողը՝ անձնագրային խմբի աշխատասենյակում:
Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
ԱԺ աշխատակազմում փոփոխությունների կոնտեքստում բենզինի, հեռախոսային խոսակցությունների նոր լիմիտներ են սահմանվել՝ էականորեն նվազեցնելով նախկինը: ԱԺ նախագահի մեքենան, եթե անցյալում անսահմանափակ բենզին կարող էր ստանալ, այժմ օրական 25 լիտր է սահմանվել: Հեռախոսային խոսակցությունների համար էլ՝ ամսական 45 հազար դրամ։
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Պարգեւ Սրբազանի խոսքով՝ 26 տարիների ընթացքում Արցախը եւ ձեռքբերումներ, եւ կորուստներ է ունեցել: «Ահռելի ճանապարհ ենք անցել՝ քաղաքներ, շրջկենտրոններ, գյուղեր են նորոգվել, դպրոցներ, բուժկետեր, հյուրանոցներ, երեք կարեւոր մայրուղի-ճանապարհներ են կառուցվել, ջրատար, էլեկտրականություն է անցկացվել»,-ասաց նա:
Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։
Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:
ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00։53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճափնյա ավազակույտում՝ մասամբ մնացել է ջրի մեջ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ազատ Արցախը սեպտեմբերի 2-ին կտոնի անկախության հռչակման 26 ամյակը: Հանրապետության տարեդարձին նվիրված կանցկացվեն տարբեր միջոցառումներ:
Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։