Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք եկել էին լուսաբանելու նախկին «Գոյ» թատրոնին վերաբերող հարցը։ Այս մասին հայտնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։
Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու։ Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիս ամսին տեղի ունեցած հավաքներին ու զարգացումներին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին է։
Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով արդեն իսկ քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր այն շինությունները, որոնք առաջիկայում կվերանորոգվեն ու համապատասխանաբար կվերափոխվեն։
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Կատարվում է նախաքննություն:
Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում ընդդեմ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանրահավաքից առաջ ընդդիմության ներկայացուցիչները երթ են կազմակերպել Թբիլիսիի երկաթուղային կայարանի շենքից դեպի խորհրդարան։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքի համար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2–ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Այս տարի առաջին անգամ Հայաստանը Իրանից ավելի շատ է գազ ներմուծելու։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացնելիք այցին ընդառաջ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP–29)։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
10 տարուց ավելի Խորհրդարանի աշխատանքներն են լուսաբանում, երբևէ ԱԺ որևէ նախագահ իրեն նման վարքագիծ թույլ չի տվել լրագրողների նկատմամբ. Վահե Մակարյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասին
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ գրանցվեց իմ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին իմ մուտքը խորհրդարան, բայց հետո իր մամուլի խոսնակն ասաց, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի, և նորից ես կմտնեմ ներս։ Այդպես էլ եղավ՝ մի քանի րոպե անց իմ մուտքի արգելքը հանվեց և ես մտա խորհրդարան՝ իմ աշխատանքը կատարելու։
Թուրքիան «Euronaval 2024» ռազմական տոնավաճառին ներկայացրել է սեփական արտադրության ռազմանավերով։ Փարիզում անցկացվող տոնավաճառը մեկնարկել նոյեմբերի 4-ին և ավարտվելու է նոյեմբերի 7-ին։
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է #նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է *քաղաքացիություն չունեցող անձ* և չի կարող վերադառնալ #Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Վերջին շրջանում շրջանառվում են քննարկումներ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների պակասի վերաբերյալ։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջագիր է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին․
2025 թ. հիփոթեքային վարկերով եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում քիչ, բայց կաճի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նոյեմբերի 8-ին և 9-ին 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է բացառիկ երաժշտական իրադարձություն. համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Դենիս Մացուևը վերադառնում է Հայաստան՝ ներկայացնելու իր անմոռանալի կատարումները։
Անշարժ գույքի շուկան իրապես մեծ հետաքրքրություն է առաջացնում լայն լսարանի մոտ։ Սակայն վերջին շրջանում նկատվում է, որ որոշ անձինք, իրենց սուբյեկտիվ շահերից ելնելով, սկսել են շուկայի վերաբերյալ անիմաստ հայտարարություններ անել, ինչը հաճախ ապակողմնորոշում է լսարանին։
«Կանաչ տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններն են։ Այս արժեքը մենք որդեգրել ենք ոչ միայն ընկերության մակարդակով, այլ նաև կիսում ենք բոլորս՝ որպես անհատներ։ Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ և ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի մեջ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են տանում Հայաստանի և Արցախի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և հայ ժողովրդի իրավունքների խախտումները բացահայտելու համար։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։