«Աշոտ Ղուլյանը բացում է փակագծերը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են կազմակերպել Արցախում իշխանափոխությունը»

Հայկ Գևորգյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած տարվա աշնանը Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր մնում են բաց։ Թերևս ընթացքում բազմաթիվ դետալներ աստիճանաբար ջրի երես դուրս կգան, ու ընդհանուր պատկերը պարզ կդառնա, որից էլ հանրությունը հետևություններ կանի։

Ու ՀՀ իշխանությունները տևական ժամանակ մատի փաթաթան են դարձրել այն թեզը, որ Արցախում ընդդիմությունն իշխանափոխություն կազմակերպեց, ու դրա արդյունքում էր, որ Արցախը հայաթափվեց ու դատարկվեց։

Դրանից հետո գալիս է այդ թեզի տրամաբանական շարունակությունը, թե կարելի է պատկերացնել՝ Հայաստանի հետ ինչ տեղի կունենա, երբ ընդդիմությունը հանկարծ իշխանությունը վերցնի։ Սրանք փնթի հորինված ու կեղծ թեզեր են, որոնց թերևս որոշ մարդիկ հավատան։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ամենավճռական պահին Արցախում իշխանափոխություն տեղի ունեցավ, իսկ մինչ այդ ընդդիմությունը սանտիմետր անգամ չէր կարողանա մոտենալ իշխանությանը, երբ Նիկոլ Փաշինյանը ջանքուեռանդ չէր խնայում Արայիկ Հարությունյանին աջակցելո համար։

Ու ահա Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ որպես Արցախում տեղի ունեցած գործընթացներին ներսից տեղյակ անձնավորություն, բացում է փակագծերը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են կազմակերպել Արցախում իշխանափոխությունը՝ արդեն գիտակցելով, որ Արցախը գլորել են դեպի կործանում։

Արայիկ Հարությունյանի հեռանալու օպերացիայով էլ հետո ՀՀ իշխանությունները Արցախում տեղի ունեցածը կարող էին գցել ընդդիմության գրպանը։ Սա է ամբողջ իրականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս