Բաժիններ՝

Խարդախությամբ գումար են հափշտակում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է քաղաքացիներին:

«Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում։

Խարդախության այս նոր ձևը շարունակվում է, ամեն օր ոստիկանությունում ահազանգեր են ստացվում: Ուստի, ՆԳՆ ոստիկանությունը վերստին զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս