44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։
Քոչարյանի խոսքով` հոկտեմբերին նամակով պատրաստվում է խորհրդարանի նախագահին դիմել դռնփակ նիստ հրավիրելու համար։ Հենց այդ ժամանակ էլ կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին. փաստաթղթում գաղտնի տեղեկություններ կան։

Քոչարյանը նշել է` պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30