
Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ և ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում: