Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում:
Երգիչ Աբրահամ Ռուսոն 5,7 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել Մոսկվայի դատարան ընդդեմ Վլադիմիր Շեստոպալովի, որը կալանավորվել էր երգչի առևանգման գործի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսոյի փաստաբան Անդրեյ Ալեշկինին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար և հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու անցումային շրջանը, հայտնում է Associated Press գործակալությունը։
Մասնագետները պատմել են այն մթերքների մասին, որոնք գիշերը ուտելու սիրահարները կարող են ուտել առանց առողջության համար հետևանքների: Նրանց խորհուրդները հրապարակել է News Chant-ը:
Նոյեմբերի 7-ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7-ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ժամը 19։19-ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու համար նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ըստ Associated Press-ի՝ հայտնել է Հարիսի ավագ օգնականը։
Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,01 դոլարով (1,34%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 74,52 դոլարի։
ԱՄՆ-ի կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալությունը (CISA) չի արձանագրել նոյեմբերի 5-ին երկրում կայացած ընտրություններին վնասելու որևէ գործողություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։
Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիևի ընտանիքը կողոպտել է պետական գանձարանից, ինչպես նաև մեծ չափերի կաշառքները, որոնք կառավարությունը տվել է եվրոպացի և ամերիկացի տարբեր պաշտոնյաների։
Չինաստանը հարգում է ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Առաջարկում եմ ստեղծել հանրային վերահսկողության մարմին, որն ուշի ուշով կհետևի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
ԱՄՆ-ի փոխնախագահ, ավարտված ընտրություններում նախագահի թեկնածու Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին: Այդ մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք շրջանին։
Ալեն Սիմոնյանը կարգադրել է աշխատանքից ազատել իր խորհրդականին։
Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին: Այդ մասին NBC-ին ասել է հանրապետական ազդեցիկ սենատոր, Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է USA Today-ը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ արկերի շուրջ 50 արձակում է արձանագրել, օբյեկտների մի մասը որսացել են ՀՕՊ համակարգերը, մնացածը ընկել են բաց տեղանքում։
։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին ժամը 19-ի սահմաններում այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով՝ կազմելով 23 մլրդ 717.9 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Այսօրվա եթերին սպասում են բոլորը, այդ թվում՝ Նիկոլն իր ընտանիքով…Ճղճիմ քաղաքական հետապնդում է
Ուրախալի որոշում կայացրեց դատարանը. հանվեց խոսքի ազատության սահմանափակումը