Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:
Սեպտեմբերի 6-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան աշխատաժողով:
Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի նահանգապետ Էեյ Այվին «Իրմա» փոթորկի հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարել:
Անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:
«Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին մոտենում է Ֆլորիդայի ափերին»։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց Արցախի փողոցում։
Թուրքիայի Բինգյոլի շրջանում բախում է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորների միջև:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին։
Սեպտեմբերի 6-ին արեգակի՝ երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 47.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 53.78 դոլար:
Նախկին ԲՀԿ-ական, ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ է բիզնեսով զբաղվում, նա երթուղային գծեր ունի ու տաքսի ծառայություններ։
«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյո՞ք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել և կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- նշեց պաշտպան Հովիկ Արսենյանը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան և համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։
37-ամյա քաղաքացուհին որոնվում է որպես անհետ կորած:
Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի՞, թե՞, այնուամենայնիվ, Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Սեպտեմբերի 11-ին կլրանա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին: Սա լավ առիթ է` ամփոփելու նրա պաշտոնավարման ընթացքը, առավել ևս, երբ Կարապետյանն ինքն էր կառավարության անդամներին հանձնարարել մեկամյակի կապակցությամբ հանդես գալ հաշվետվությամբ:
Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին:
Ի՞նչ ասել է՝ «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որևէ մեկին ինդուլգենցիա չտալ»:
Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել:
Նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի պետական համալսարանի մոտից առևանգված դասախոսուհին ու նրան առևանգողները դեռևս չեն հայտնաբերվել