Բաժիններ՝

Գերմանացի պատգամավորները կայցելեն թուրքական Քոնիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները ՆԱՏՕ-ի շրջանակում կայցելեն թուրքական Քոնիայի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

ՆԱՏՕ-ի օդանավով Բելգիայից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռում ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում կա Գերմանիայի Բունդեսթագի յոթ պատգամավոր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունն արգելել էր գերմանական պատվիրակությանն այցելել Քոնիայի ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայող գերմանացիներին:

Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին դեռ հուլիսի 17-ին այցելել Քոնիայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել:

Նախքան ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու շուրջ առաջացած ճգնաժամը, պաշտոնական Անկարան արգելել էր Բունդեսթագի պատգամավորներին այցելել նաև Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ ևս ծառայություն էին իրականացնում գերմանացի զինվորները: Ի պատասխան թուրքական կողմի նման քաղաքականության՝ Բունդեսթագը որոշում կայացրեց զինվորներին ու ռազմական տեխնիկան թուրքական Ինջիրլիքից հանելու և Հորդանան տեղափոխելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս