ԱՊԼ-ի ակումբները քվեարկել են տրանսֆերային պատուհանի՝ մինչև առաջնության մեկնարկը փակվելու օգտին
Բոսերը դեմ են անակնկալներին:
ԱՊԼ-ի ակումբները քվեարկել են այն բանի օգտին, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանը փակվի՝ մինչև առաջնության մեկնարկը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ որոշումը միաձայն չի ընդունվել:
2018 թվականին պատուհանի կփակվի օգոստոսի 9-ին՝ առաջնության մեկնարկից 2 օր առաջ: Ընդ որում, թիմերը կարող են վաճառել ֆուտբոլիստների այլ առաջնություններից, որտեղ դեռ բաց է պատուհանը:
Այս ամառ տրանսֆերային պատուհանը փակվեց օգոստոսի 31-ին՝ առաջնության մեկնարկից գրեթե 3 շաբաթ անց:
ԱՊԼ-ի ակումբները ծախսեցին ռեկորդային 222 մլն եվրո տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Բոլորից շատ պատուհանի ընթացքում ծախսել է «Մանչեսթեր Սիթին» (234 մլն):
Ամենաթանկ տրանսֆերը եղել է Ռոմելու Լուկակուի՝ «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը 85 մլն եվրոյով:
Որոշմանը դեմ են քվեարկել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը