Բաժիններ՝

Չիլիացի երկրպագուները Սանչեսից պահանջում են բաժանվել այն աղջկանից, ում համարում են նրա ավելորդ քաշի պատճառը

Հարձակվողը կարող է կորցնել և՛ մարզավիճակը, և՛ սերը:

55 հազար չիլիացի երկրպագուներ ստորագրել են պետիցիա՝ խնդրանքով Ալեքսիս Սանչեսին՝ բաժանվել Մայտա Ռոդրիգեսից: Երկրպագուներն աղջկան մեղադրում են այն բանում, որ նա շատ է կերակրել հարձակվողին, ով կարող է կորցնել մարզավիճակը Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ից առաջ: Երկրպագուները կարծում են, որ ֆուտբոլիստն ավելի գեր տեսք ունի, քան սովորաբար:

Ալեքսիս Սանչեսն առանց փոխարինվելու խաղացել է 2018 ԱԱ-ի ընտրական մրցաշրջանի վերջին 2 խաղերում: 2 հանդիպումներում էլ Չիլին պարտվեց Պարագվային (0:3) և Բոլիվիային (0:1):

2017թ. ամռանը Սանչեսը ցանկանում էր հեռանալ «Արսենալից», սակայն ակումբը նրան բաց չթողեց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս