Հնագետներն ավելի քան 7000 տարվա կավե անոթ են գտել Հորդանան գետի հովտում

Իսրայելից եւ Գերմանիայից մի խումբ հետազոտողներ Հորդանան գետի հովտում հայտնաբերել են բացառիկ կավե անոթ, որը պատրաստվել է ավելի քան 7,2 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը: Ենթադրվում է, որ անոթն օգտագործել են կերակուր պահելու համար:

Անոթը հայտնաբերվել է Թել-Ցաֆա հնագիտական տեղամասում՝ Հայֆա քաղաքի Ցինմանի անվան հնագիտական ինստիտուտի աշխատակից պրոֆեսոր Դենի Ռոզենբերգի եւ Բեռլինի Գերմանիայի հնագիտական ինստիտուտի աշխատակից դոկտոր Ֆլորիան Կլիմշիի ղեկավարությամբ կատարված պեղումների ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս