Բաժիններ՝

BBC News-ը համեմատել է Կարիբները հուժկու փոթորկից առաջ և հետո

BBC News հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է Կարիբյան ծովի կղզիների կյանքն այն բանից հետո, երբ այնտեղ մոլեգնել է «Իրմա» փոթորիկը։

Դոմինիկյան Հանրապետության արեւելքում եւ հյուսիս – արեւելքում տարահանվել է շուրջ յոթ հազար զբոսաշրջիկ: Քամու պոռթկումների արագությունը հասել է ժամում 300 կիլոմետրի: Դոմինիկանայում 103 տուն լիովին քանդվել է, ավելի քան 11 հազարը՝ վնասվել, 2238 կառույց՝ ողողվել ջրով:

«Իրման» ավելի ուժեղ է «Հարվիից», որն օգոստոսի վերջին մոլեգնել է ԱՄՆ-ի հարավարեւելյան ափին: Նոր ցիկլոնը համարում են Ատլանտյան օվկիանոսում ամենահզոր փոթորիկը վերջին տասնամյակում: Տարերքի զոհ է դարձել արդեն 14 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930