Երկու շաբաթում գրեթե 270 հազար ռոհինջա փախստականներ են ժամանել Բանգլադեշ. ՄԱԿ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Մյանմայից ռոհինջա ազգության շուրջ 270 հազար փախստականներ են ժամանել Բանգլադեշ: Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Փախստականների գործերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Դունյա Ասլամ Խանը։
«Վերջին երկու շաբաթում ռոհինջա ազգության շուրջ 270 հազար բնակիչ է ժամանալ Բանգլադեշ՝ փնտրելով անվտանգություն: Փախստականների ընդունման համար առանց այն էլ ոչ շատ տեղերը լեփլեցուն են»,- ասել է նա:
ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների առանձնահատուկ անհանգստությունն է հարուցում փախստականների առողջության ողբալի վիճակը, որոնք ոտքով լեռնազանգվածներ եւ ջունգլիներ են հաղթահարում: Նրանք գրեթե բոլորը տառապում են թերասնումից:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը հատուկ մթերաբաժիններ է տրամադրել 3 հազար հղիների, երիտասարդ մայրերի եւ մինչեւ հինգ տարեկան հասակի երեխաների համար: Ընդամենն օգոստոսի 27-ից ի վեր Պարենավորման համաշխարհային կազմակերպությունը Բանգլադեշի «Կոքս Բազար» փախստականների ճամբարում պարենային օգնություն է ցույց տվել ավելի քան 53 հազար մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: