Բաժիններ՝

«Քրիստոնեական մշակույթը որոշիչ կմնա Գերմանիայի համար». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետեւ էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որոնք առավելապես իսլամ են դավանում: Այդ մասին նա հայտարարել է հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է FOCUS Online հրատարակությանը։

«Այդ արմատները, բնականաբար, այսուհետեւ էլ որոշիչ նշանակություն կունենան մեր երկրի համար»,-ասել է կանցլերը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ԳՖՀ-ում ապրում են շուրջ 4 մլն մուսուլմաններ: «Եվ նրանք ավանդ են ներդնում մեր բարգավաճման գործում, եւ նրանք այսօր, ինքնին հասկանալի է, Գերմանիայի մաս են կազմում եւ բնորոշում մեր հասարակությունը»,-նշել է Մերկելը:

Կանցլերն ընդգծել է, որ «բոլոր քաղաքացիների վրա հավասարապես եւ առանց բացառության տարածվում են Հիմնական օրենքի արժեքներն ու դրույթները: «Դրանք ոչ միայն ամրագրված են, այլեւ մեր գոյակցության հիմքն են»,-ընդգծել է Մերկելը: Միաժամանակ նա խոստովանել է, որ դժվարություններ կան միգրանտների ինտեգրման գործում եւ դրա վրա հարկ է շարունակել ինտենսիվորեն աշխատել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս