Մի բաժակ կաթի գինը
Մի անգամ մի ծեր հավատացյալ կին ցուրտ ձմռանը դռան առաջ կուտակված ձյունը մաքրելիս տեսնում է 8-10 տարեկան մի պատանու:
Նայելով ցրտից կուչ եկած տղային՝ հրավիրում է տուն, իսկ երբ տղան հրաժարվում է, տանից մի բաժակ տաք կաթ է բերում և տալիս է նրան:
Տարիներ անց տատիկը վիրահատվում է և հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ բժիշկին վճարումների մասին է հարցնում:
Բժիշկը պատասխանում է, որ կգնա, բոլոր թվերը կգրի թղթի վրա և բուժքրոջ հետ կուղարկի: Քիչ անց բերում են թուղթը, որի վրա գրված էր. «Մի բաժակ կաթի դիմաց»:



