
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն. կա 3 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա – Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։