
Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել Կատալոնիայում

Իսպանիայի կառավարությունը կարող է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
Այդ մասին բրիտանական The Times թերթին հայտարարել է Իսպանիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն: Նրա հայտարարությունը հրատարակությունը մեջբերել է հոկտեմբերի 24-ին:
«Ոչ մի կառավարություն բռնի գործողություններ չի ցանկանում, բայց նախարարների կաբինետը պետք է ապահովի օրենքի կատարումը,-պարզաբանել է նախարարը:-Եվ եթե մյուս կողմում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում ենթարկվել օրենքին, ապա Մոսսոս դ՛Էսկվադրայի (կատալոնյան ոստիկանություն) միջոցով մեզ հարկ կլինի վերականգնել օրենքը»:
«Կառավարությունը չի կասեցնում ինքնավարությունը»,-ասել է դե Վիգոն: Նրա խոսքով՝ տեղի է ունենում «ինքնավարության վերականգնում»: «Նրանք, ովքեր ղեկավարում են Մոսսոս դ՛Էսկվադրան, այժմ կփոխարինվեն ներքին գործերի նախարարությամբ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: