Վտանգավոր անվտանգություն․ Զանգվածային սպանություններ ռուսական բանակում, երկուսը` Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պատմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի օջախ: Արյունոտ միջադեպերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները սովորական երևույթ են դարձել ռազմաբազայի համար, չկա ամիս, որ ռուսական զինվորականության ներկայացուցիչները չդառնան կրիմինալ միջադեպերի հրահրողներ ու հերոսներ, հատկապես` Գյումրիում:

Այդ բեսպրեդելի գագաթնակետը դարձավ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից Հայաստանի յոթ քաղաքացիների սպանդը Գյումրիում` 2015-ի հունվարին: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այս հանցագործությունը չբացահայտվի` ստվերում թողնելով այն այլանդակ բարքերը, որոնք տիրում են ռուսական ռազմաբազայում, հայ-ռուսական հարաբերություններում` առհասարակ:

Ռուսական ռազմաբազան դարձել է իրական մարտահրավեր, սպառնալիք Հայաստանի անվտանգության համար և, եթե մենք ունենայինք արժանապատիվ, պետության արժեքն ու անկախությունը գիտակցող իշխանություն, ապա պետք է բարձրացվեր մեր երկրում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս