
Հնարավո՞ր է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի. ԵՄ գրասենյակի պարզաբանումը. tert.am

Մենք աշխատում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Tert.am-ի հարցմանը`արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի, այսպես են պատասխանել Եվրամիության լրատվական ծառայությունից:
«Մինչ դա, համաձայնագրի նախագիծը կարիք ունի անցնելու տարբեր ներքին ընթացակարգեր, այդ թվում՝ թարգմանության և անդամ պետությունների ներպետական ընթացակարգեր: Առաջընթացն այս հարցում հնարավորինս արագ է ընթանում: Կարևորն այն է, որ բանակցություններն ավարտվեցին, և նախաստորագրում տեղի ունեցավ, և որ Եվրամիության և Հայաստանի կողմից հստակ հանձնառություն և ցանկություն կա` հնարավորինս շուտ կնքելու համաձայնագիրը»,- հարցմանն ի պատասխան նշել են Եվրամիության լրատվական ծառայությունից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: