
Նեյմարը մարզումների ժամանակ արհամարհում է գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին

Նեյմարի և Էմերիի միջև չկա ուղղակի կոնֆլիկտ, բայց բրազիլացին իր ամբողջ վարքագծով հասկացնել է տալիս, որ չի գնահատում և չի հարգում ՊՍԺ-ի գլխավոր մարզչին:
«Նրա վերաբերմունքը մարզչի նկատմամբ ակնհայտ է: Երբեմն ժեստով կամ հայացքով Նեյմարը հասկացնում է մարզչին, որ չի ուզում նրան լսել, որպեսզի նա հանգիստ թողնի իրեն»,- գրում է Marca-ն:
ՊՍԺ-ի ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին և մարզչին՝ զրույց անցկացնել տարաձայնությունները հարթելու համար, սակայն շփումն արդյունք չի տվել:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց այս ամառ, «Բարսելոնայից»: Էմերին գլխավորել է փարիզյան թիմը 2016 թվականին: Ըստ բրիտանական մամուլի տեղեկության՝ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ն կարող է գլխավորել Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը