
«Միշտ ցանկացել եմ խաղալ «Նյուելս Օլդբոյզում», բայց չգիտեմ՝ որտեղ կհայտնվեմ ապագայում». Լիոնել Մեսսի

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չի կարողանում տեսնել ապագան: «Իմ երազանքը միշտ եղել է «Նյուելս Օլդբոյզում» խաղալը, դա այն է, ինչ ես ուզել եմ, երբ երեխա եմ եղել: Երբ ես եկա թիմ, ես պատկերացնում էի, թե ինչպես պետք է խաղամ Արգենտինայի առաջնությունում, բայց ես չգիտեմ՝ ինչ կկատարվի մոտակա տարիներին:
Ես չեմ ասում՝ կվերադառնամ, որովհետև չգիտեմ՝ որտեղ կհայտնվեմ ապագայում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
2017-18թթ. մրցաշրջանում Լիոնել Մեսսին Լա Լիգայում դարձել է 12 գոլի հեղինակ: Նա Իսպանիայի առաջնության ռմբարկուների մրցավազքի առաջատարն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը