
«Ռեալը» հունվարին կարող է ձեռք բերել Խուան Մատային

«Արքայական ակումբը» մտադիր է ուժեղացնել թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայով: Անհաջող ամառային տրանսֆերային կամպանիան ստիպել է «Արքայական ակումբին» ակտիվություն ցուցաբերել ձմեռային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է The Express-ը, «Ռեալը» մտադիր է ուժեղացնել կազմը «կարմիր սատանաների» կիսապաշտպան Խուան Մատայով: Իսպանացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է արդեն հաջորդ ամռանը, դրա համար «կարմիր սատանաները» կարող են համաձայնել վաճառել կիսապաշտպանին, որպեսզի հունիսին նրան անվճար բաց չթողնեն:
Մատան հանդիսանում է «Ռեալի» ակադեմիայի սան, որը նույնպես կարող է նպաստել նրա հնարավոր տեղափոխությանը: Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրած 8 խաղերում Մատան աչքի է ընկել 1 գոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը