Բաժիններ՝

Գիտնականները զգուշացնում են՝ շաքարը վնասակար է արյան անոթների համար

Շաքարի ավելցուկը բացասական ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների խանգարման: Եզրահանգումը Կոպենհագենի համալսարանի սննդաբաններինն է, իսկ նրանց ուսումնասիրության արդյուքները հրապարակվել են The Copenhagen Post- ում:

Հետազոտությունը ներառել էր տղամարդկանց, որոնք երկու շաբաթ անընդմեջ օգտագործել են օրական 225 գրամ շաքար: Փորձի սկզբում և վերջում բժիշկները չափել են, թե կամավորների վերջույթներին ինչ քանակությամբ արյուն է մատակարվում:

Արդյունքները ցույց են տվել, որ արյան մատակարարումը նվազել է 17 տոկոսով: Միևնույն ժամանակ, սննդաբանները համոզված են, որ կարևոր ներքին օրգանները, ինչպիսիք են ուղեղը և սիրտը, նույնպես վնասվում են արյան անբավարարությունից:

«Կես լիտր կոլան չի կարող երիտասարդի համար վնասակար լինել, եթե խմում է ժամանակ առ ժամանակ և վարում առողջ ապրելակերպ»,- ասում է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելլսթենը:

Կարդացեք նաև

«Այնուամենայնիվ, եթե դուք չարաշահեք շաքարավազի չափաքանակը, 14 օրվա ընթացքում ձեր արյան շրջանառությունը կվատանա այնքան, որքն լինում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031