Բաժիններ՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղոթք կկատարվի Բաքվում գտնվող հայ գերիների համար

Մայր Աթոռը հրավիրում է աղոթք բարձրացնելու Ադրբեջանում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր այլ գերիների համար։

«Աղոթք գերիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031